«Նիկոլ չէ, վերևից Աստված էլ իջնի բան չի փոխվի, քանի դեռ…». Տարոն Չախոյան

«էս երկիրը գիտե՞ք երբ երկիր կդառնա…». այս մասին իր ֆեսբուքյան էջում նո գրառում է կատարել Տարոն Չախոյանը

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

էս երկիրը գիտե՞ք երբ երկիր կդառնա…

Նիկոլ չէ, վերևից Աստված էլ իջնի բան չի փոխվի, քանի դեռ տանը անգործ նստած սպասում ես, թե երբ են Սաշիկին, Միշիկին, Սերժիկին ու Ռոբիկին բռնելու, գողացածը վերադարձնելու ու քեզ «փայ» հանելու:

Քո ու քո նմանների համար բան չի փոխվել քանի դեռ թոշակառու կնոջ նման բամբասելու, բոլորից դժգոհելու, մատդ թափ տալու ու սպառնալու առիթ ես ման գալիս, որ թողնելու ես գնաս էս երկրից:

Քո նմանների համար բան չի փոխվել, քանի դեռ բազմոցին փռված հեռուստացույցի «պուլտի» վրա դաշնամուր ես «նվագում», քանի դեռ ամեն օր բիսեդկում խաղաքարտ ես ճտացնում:

Քո ու քո նմանների համար բան չի փոխվել, քանի դեռ անբարոյականությամբ ուզում ես բարոյականություն հաստատել, անօրինականությամբ՝ օրինականություն ու պատրաստ ես 10.000-ի կամ մի «փոր» հացի դիմաց ծախել սեփական ձայնդ, միտքդ, խիղճդ, սիրտդ, հոգիդ ու երեխայիդ ապագան:

Քո ու քո նմանների համար բան չի փոխվել, քանի դեռ երեխայիդ կաթի ու տակդիրի, կնոջդ կոշիկի պոկված կրունկի համար գումար ես խնդրում թոշակառու ծնողներիցդ, ում սպասում ես, թե Երոպայի կամ Ամերիկայի բարեկամներդ ինչքան գումար կուղարկեն ապրելու համար, քանի դեռ տունդ եկած հյուրին շտապում ես վիզդ ծուռ դարդերդ պատմել ու սեփական անգործությունդ արդարացնել` «ԳՈՐԾ ՉԿԱ»:

Էս երկրում քո ու քո նմանների համար բան չի փոխվի, քանի դեռ մեքենա վարելիս գիծը կտրելը, քաղաքում 120-ի տակ քշելը, խաչմերուկում ճռցնելը, ուրիշի դեմը կտրելը ու իջեցրած պատուհանից ձեռքդ դուրս պարզելով «ՔՖՈՒՐ» տալը համարում ես հանապազօրյա պարտքդ:

Քո ու քո նմանների համար բան չի փոխվել քանի դեռ քեզ համար հերոս են մարդ ծեծող դեպուտատը, թալանչի գեներալը, ընտրակեղծիքով ընտրված ու երկրում իշխանոթյունը զավթած նախագահը ու քրեական հեղինակությունը, որոնց «սխրանքների» մասին պարտքդ ես համարում ամեն օր հպարտությամբ պատմել շրջապատիդ:

էս տեսակի համար երբեք էլ բան չի փոխվի, երկիրն էլ երկիր չի դառնա…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика