«800հա-ին ռազմավարական ու մարտավարական նշանակություն չտվողները, բանակը ժողորդի դեմ հանողները դարձել են երկրի անվտանգության համար մտահոգներ…». Տարոն Չախոյան

«800հա-ին ռազմավարական ու մարտավարական նշանակություն չտվողները դարձել են երկրի անվտանգության համար մտահոգներ…».  այս մասին իր ֆեսբուքյան էջում նո գրառում է կատարել Տարոն Չախոյանը

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Ռևանշիստներ, հակահեղափոխականներ, վերնատան այցելուներ, անհայրենիք ԿԳԲ-չնիկներ, ինչպես կուզեք անվանեք էս ոհմակին, բայց վերջին ժամանակներս կա մի զանգված, որն իբրև թե մտահոգ է երկրի ապագայով և զբաղված է պատերազմի պրոպագանդայով…

Չէ, էդքան միամիտ լինել պետք չէ, հավատալու համար, որ դրանք իրոք մտահոգված երկրի ապագայով, շարժառիթն այլ է…

Հեղափոխությունից հետո նախկիների կողմից բազմաթիվ անգամ փորձեր են արվել հեղափոխությունը տապալելու ու նորից իշխանության գալու՝ հոկտեմբերի 2-ի ԱԺ-ի շրջափակումը ձեզ վառ օրինակ, սակայն ամեն անգամ գործադրած ջանքերն ապարդյուն անցնելով՝ նախ մի խումբ անհայրենիքներ սկսեցին երկրում քաղաքացիական պատերազմի պրոպագանդան։ Մարդկանց համոզում էին, որ պետք է զինվել, որպեսզի ցականցած պահի, հարկ եղած դեպքում հնարավոր լինի դիմացինին վնասազերծել կամ չեզոքացնել։

Սակայն պրոպագանդան արդյունք չտվեց ու սրանք որոշեցին կախվել մեկ այլ տեղից՝ պրոպագանդելով իբրև թե սպասվող «պատերազմի» մասին:

Չէ, սրանց փորացավը սպասվող պատերազմն ու երկրի, ժողովրդի անվտանգությունը չեն, սրանց փորացավը իրենց՝ ժամանակին զավթած իշխանության վերականգնումն է…

Պատերազմ ամեն պահի ու վայրկյանի կարող է սկսվել, դրա մասին բոլորն են գիտակցում, իսկ սկսվելու դեպքում էս անհայրենքները փորձելու են ամեն բան բարդել վարչապետի վրա:

«Էս էլ ձեր Նիկոլը…» սա էլ լինելու է անհայրենիքների նշանաբանը:

Չնայած նշեմ, որ սպասվող պատերազմի պրոպագանդիստները շատ լավ գիտեն, թե ժամանակին Ալիևին ինչ խոստումներ է տվել ՄԵՐԺՎԱԾ շեֆը, և ինչը կարող է դառնալ այդ պատերազմի դրդապատճառ

Երբեմնի բանակը թալանողները, 800հա-ին ռազմավարական ու մարտավարական նշանակություն չտվողները, դիզելի գողերը, մայրաքաղաքի կենտրոնում սեփական ժողովրդին կոտորղներն ու բանակը ժողորդի դեմ հանողները դարձել են երկրի անվտանգության համար մտահոգներ…

Բայց ինչպես միշտ, էս անգամ էլ են սխալվել իրենց հաշվարկներում:

Անկախ նրանից պատերազմ կլինի թե չէ, միևնույն է, հնին վերադարձ չի լինելու, ու ինչպես հեղափոխության օրերին հարյուր հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց ու կանգնեցին հեղափոխության առաջնորդի կողքին, նույնն էլ լինելու է պատերազմի ժամանակ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика