Ստյոպա Սաֆարյանը նոր, շատ կարևոր պաշտոն կստանա.

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվելու քաղաքագետ, ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը:

Վաղը Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաֆարյանի թեկնածությունը ներկայացնելու է Կառավարության հաստատմանը: Տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Հանրային խորհրդի մասին» օրենքի համաձայն՝ Հանրային խորհրդի 45 անդամների կազմի ձևավորումից հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ՀՀ վարչապետը 45 անդամներից մեկին առաջարկում է ՀԽ նախագահի պաշտոնում: ՀԽ 45-րդ անդամն ընտրվել է նախորդ շաբաթ:

Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 13-ից, երբ Վազգեն Մանուկյանը հայտարարեց խորհրդից հեռանալու մասին:

Հիշեցնենք, որ 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2007 թ. հունիսի 7-ից 2009 թ. փետրվարի 4-ը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար։ 2009 թ. սեպտեմբերի 9-ից 2012 թ. մայիսի 31-ը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։ 2012 թ. հունիսի 2-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար։ 2014 թ․ դուրս է եկել <<Ժառանգություն>>ից։ Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика