Այդ մարդը, ով Քոչարյանի կառավարման ժամանակ նրա նկարը իր տան պատին էր փակցրել, այժմ հայհոյում է, Փաշինյանին խեղ կատակ էր անվանում, հիմա փառաբանում է։ Գիտե՞ք ինչու, քանզի… Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է. Օրերս մի հին ծանոթի հետ հանդիպման էի։ Գիտեի, որ մաշկը պարբերաբար փոխելու սովորություն ունի։ Այլ թեմայով զրույցի ժամանակ հանկարծ ասաց, թե Քարվաճառի ճանապարհն էլ փակվեց։ Ասացի՝ կբացվի մի օր անպայման։ Կարծես դա էլ պետք էր

բոլոր իշխանությունների ծառա եղած այդ մարդուն։ Միանգամից վեր թռավ տեղից, թե․ «ո՞նց կբացվի ճանապարհը։ Նիկոլին վնասելու համար Քոչարյանը գնաց պայմանավորվեց, տվեց․․․»։ Ես, իհարկե, հեգնական ժպտացի ու փակեցի թեման՝ հասկանալով այդ արտահայտության տակ թաքնված իրական նպատակը։

Պատկերացրեք, այդ մարդը, ով Քոչարյանի կառավարման ժամանակ նրա նկարը իր տան պատին էր փակցրել, այժմ հայհոյում է, երեք տարի առաջ էլ Փաշինյանին խեղ կատակ էր անվանում, հիմա փառաբանում է։ Գիտե՞ք ինչու։ Նմանների համար ամենազոր պաշտոն՝ միջին գյուղական չինովնիկի աթոռ։

Եվ այսպիսի անբարո յականներն են ավելի շատ փորձում օրինակ ինձ պիտակավորել տարբեր կերպ, ներկայացնել որպես այս կամ այն քաղաքական ուժից սնվող, որպեսզի արդարացնեն իրենց ողորմելի գոյությունը։ Այն ամբողջ ակցիան, որ իրականացվում է իմ դեմ, թե ես իբր Քոչարյանի համար եմ աշխատում, իբր նա է ինձ ֆինանսավորում, իբր իմ

բոլոր հայտարարությունները և վերլուծությունները Քոչարյանի պաշտպանությանն են ուղղված, պարզունակ նպատակ ունեն՝ հնարավորինս երկարացնել Փաշինյանական ավազակախմբի գոյությունը։ Ինձ մեղադ րում են, թե ես Քոչարյանի հասցեին այնպիսի քննադատություն չեմ հնչեցնում, ինչպես Փաշինյանի մասին։ Իհարկե, եթե Քոչարյանը

թշն ամու հետ գործարքի գնացած լիներ Արցախի պայմանավորված պա տերազմի հարցում, նրա մասին կգրեի բոլոր փաստերը և վերլուծությունները նույնպիսի խստությամբ։ Բայց քանի որ Հայաստանի գործող ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ապա նա է մեղադ րանքի հասցեատերը, մանավանդ որ բոլոր փաստերը դա են ասում։

Ինձ մեղադ րում են, թե ես աչք եմ փակում պատերազմի ժամանակ Քոչարյանի գործած հանց անքների վրա։ Բերեք մեկ փաստ այդ մասին, և ես ամենադա ժան ձևով ներկայացնեմ դրանք, մեկնաբանեմ և գնահատական տամ։ Բայց բերեք փաստ։ Խոստանում եմ, իմ բոլոր հարթակներում ներկայացնեմ դրանք։ Ու երբ այսպես եմ ասում, էլի սկսում են ինձ անվանել Քոչարյանական կամ Քոչարյանի ունեցած ռեսուրսներից սնվող։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ այդ մարդկանց տկարամ տությունը։

Որևէ մեկը չի կարող բերել գեթ մեկ ապացույց, որ ես որևէ քաղաքական ուժի, այդ թվում Քոչարյանի թիմակիցն եմ, չի էլ կարող լինել, քանի որ ես որևէ քաղաքական թիմի մեջ չկամ, ոչ էլ կարող եմ այնքան անսկզբունք լինել, որ ինչ-որ մեկի պատվերը կատարեմ։ Ես ունեմ ընկերներ բոլոր քաղաքական ուժերից, բայց դա չի նշանակում, որ նրանց թիմից եմ։

Ու քանի որ ես ունեմ ինձ վստահողների շատ մեծ բանակ, Փաշինյանի ավա զակախումբը հանրության աչքում շարունակ ներկայացնում է սևի և սպիտակի կերպար։ Եթե դեմ ես Նիկոլին, ապա Քոչարյանական ես։ Ես երբեք չեմ թաքցրել, որ բազմիցս հանդիպել եմ ինչպես Քոչարյանի ու նրա թիմակից քաղաքական մի շարք գործիչների, այնպես էլ մյուս

նախագահների ու քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Յուրաքանչյուր ուժի մասին ունեմ իմ կարծիքը և համագործակցության պատկերացումը, բայց դա չի նշանակում, որ ես այդ քաղաքական թիմերից մեկի մաս եմ կազմում։ Բայց հանրությանը սևերի ու սպիտակների բաժանելը Նիկոլի քաղաքական կյանքը երկարացնելու միակ հնարավորությունն է։

Այս կեղ տոտ տեխնոլոգիան կիրառվեց նաև Ազատագ րական շարժման նկատմամբ 2021-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծվեց մեզ այս կամ այն քաղաքական ուժին կապելու գործին։ Մենք, իհարկե, շարունակում ենք Փաշինյանի ռեժիմը տա պալելու աշխատանքը, և անպայման առաջիկայում կհասնենք դրան։ Բայց նաև հասկանում ենք, թե ինչ անբա րո մարդկանց հետ գործ ունենք։

Ի վերջո, նույն Փաշինյանական ՔՊ-ի հովանավոր օլիգարխներից մեկը՝ վստահաբար հենց Փաշինյանից ստանալով ցուցում, 2021-ի հունիսի ընտրությունից առաջ ինձ համոզում իրենց ցուցակով գնալ ԱԺ ընտրություններին՝ որպես բարձր վարկանիշ եւ հանրային վստահություն ունեցող մարդ։

Սակայն, ի տարբերություն իմ որոշ ծանոթների, ես սովորություն չունեմ քծնել իշխանություններին ու մոռանալ ամեն սրբություն։ Ստանալով իմ կոշտ մերժումը՝ ՔՊ-ն անցավ իմ դեմ կեղ տոտ քարոզչության։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика