Էսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ էլի… Սամվել Մարտիրոսյանի ուշագրավ գրառումը

Սամվել Մարտիրոսյանն իր էջում գրել է. Այսօր սրճարան մտանք, QR կոդ ուզեցին։ Մի երկու բան ասեմ էլի․ ա․ Կորոնավիրուսի տարածման վրա սա զրոյական ազդեցություն է ունենալու բ․ Հանրային մթնոլորտի վրա մենակ բացասական։ Կամայական

տեսակի հանրային սեգ րեգացիան հանուն վեհ գաղափարների իմ համար շատ տգեղ երեւույթ է, մեղմ ասած։ (Միայն եւրոպական երկների օրինակները մի բերեք ինձ, մի տեսակ էլ էնտեղի որոշում կայացնողներն են) գ․ Ամենամազալուն։ Եթե

իմ QR կոդը յուրաքանչյուր սրճարանում սկանավորեն, ուրեմն կկարողանան տեսնել իմ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան թիվ ու անձնագրի համարը։ Լավ, ով ու որ օրգանով է մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պիտի ամեն ինչ

իրար մասին իմանանք։ Ո՞վ է որոշել, որ իմ անձնագրի համարը հանրային տեղեկատվություն է։ Եվ էդ դեպքում էլի բան ավելացրեք էլի մեջը ֊ տան հասցեն, հեռախոսի համարը, սոցքարտ։ Լիքը աշխատելու տեղ կա, բարեշրջելու։ Ձեր հունվարի քսաներկուսն էլ շնորհավոր։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика