Նոր, անչափ գեղեցիկ լուսանկարներ Սուրեն Պապիկյանի հարսանիքից

Սուրեն Պապիկյանը ծնվել է 1986թ.-ի ապրիլի 26-ին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։
2003 թ.-ին ավարտել է Ստեփանավանի թիվ մեկ վարժարանը եւ ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ։ Ուսումնառության ընթացքում զորակոչվել է Հայաստանի զինված ուժեր։

2010-ից 2012 թթ.-երին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում։ Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ։ 2009-ից 2012 թթ.-երին գլխավորել է ԵՊՀ

պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը։ Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի։

Ուսմանը զուգահեռ՝ 2010-ից 2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ հիսունչորս ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում։ 2012-ից 2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում։

Aravot.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում կլինի ՀՀ պաշտ պանության նախարար Սուրեն Պապիկյանի
հարսանիքը։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ ամուսնանալուց հետո

Սուրեն Պապիկյանը կնոջ հետ ապրելու է կառավարական առանձնատներից մեկում։ Նշենք, որ Սուրեն Պապիկյանը ապրիլի քսանվեցին կդառնա 36 տարեկան։ Նոր կադրերը՝ ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика