Հայկական կողմը փորձում է փոխել Ղարաբաղի շուրջ բանակցությունների օրակարգը. «Ադրբեջանահայերի ասամբլեա»

Այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները խնդրել են գաղտնիություն պահպանել վերջերս կայացած հանդիպման առիթով, հենց սկզբից սխալ որոշում էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 31-ին ասաց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը։

Նրա խոսքով՝ այսպիսի կարեւոր թեման չի կարելի գաղտնի պահել երկու երկրների ժողովուրդներից։
«Սա մասնավոր հանդիպում չէ քննարկումների համար, որն իրենցից բացի ոչ մեկին չի վերաբերում»,- նշել է Այվազյանը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նշեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ նախագահը, հայկական կողմը, ըստ էության, արդեն հրաժարվել է նախկին օրակարգից ու փորձում է առաջ մղել իր օրակարգը։

«Նոր ռազմավարությունն այն է, որքան ես եմ հասկանում, որ Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Այվազյանը։

Նա նաեւ նշել է, որ վերջին բանակցությունների ընթացքում հայկական կողմի համար կարեւոր էր ամրագրել ստատուս-քվոն։ Բայց Այվազյանն ընդգծել է, որ երկու կողմերը, ըստ էության, ժամանակ են ձգում, որոբհետև Ադրբեջանում փետրվարի 9-ին ընտրություններ են, ու այդ երկրի իշխանությունները չեն ցանկանում ինչ-որ սրացում շփման գծում, քանի որ արդյունքը կարող է իրենց համար անընդունելի լինել։

Այս առնչությամբ Այվազյանը խորհուրդ է տվել չսպասել ինչ որ մի արմատական փոփոխության ղարաբաղյան հարցում, բայց նաևեւ չի բացառել սահմանին սեզոնային սրացումների հավանականությունը, ինչպես եղել է նախկինում։

Հիշեցնենք, որ Ժնեւում ավարտվել է Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպումը տեւելէ մի քանի ժամ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика