Պատվեր վարչապետի դեմ. ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերի սենսացիոն հայտարարությունը

ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը, որ այսօր աշխատանքից ազատման դիմում է գրել, ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ բացահայտումներ է արել։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․ Այսպիսով, ես այլեւս ՎՏԲ-Հայաստան բանկի PR մենեջերը չեմ, թողնում եմ աշխատանքս: 2018 թվականին մտա բանկ, լի էի էներգիայով ու աշխատանքի ցանկությամբ եւ ցանկանում էի զարգանալ որպես մասնագետ: Այնուամենայնիվ, շատ շուտով սկսեցի հասկանալ, թե որտեղ էի ես գնացել աշխատելու ու շատ հիասթափվեցի:

Աշխատանքում ամենավատ բանն այն է, երբ գործատուն չի գնահատում պրոֆեսիոնալիզմը, չի լսում աշխատողի կարծիքը, չի վստահում քո գիտելիքներին եւ ակնկալում է միայն ստրկությամբ ենթակայությունը: Ես չեմ խոսում նման պարզ հայեցակարգերի մասին՝ ինչպիսին են մարդկային վերաբերմունքը ու հաղորդակցություն, որը հասանելի չէ.․․ նույնիսկ հեռակա աշխատելու խնդրանքը մերժվեց:

Ես բազմիցս խնդրեցի ինձ թույլ տալ աշխատել տանից, որովհետև ես վախենում էի վարակվել եւ վարակել իմ ողջ ընտանիքին, բայց պատասխանը «ոչ» էր: Վերջին կաթիլը բանկի ղեկավարության անձնական խնդիրն էր, որ վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանեի ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու համար:

Կարճ ասած՝ «2019-ի լավագույն աշխատակից» ազատվեց աշխատանքից: Այո, աշխատանքս կորցրել եմ, բայց դեմքս ու արժանապատվությունս չեմ կորցրել ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика