Անդրանիկ Քոչարյանի չափազանց կոշտ արձագանքը՝ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառումէ կատարել.

«Ի պատասխան Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառմանը. Ապրիլյան պատերազմի ընթացքում դիրքերում մեր զինուժի վառելիք չունենալու հայտարարությունը պատկանում է առաջին հերթին նախկին իշխանությունների կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանին։

Խուսափելով ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները քաղաքականացնելուց՝ մենք չենք զլացել ու այս անպատասխանատու հայտարարության հիմքերը ճշտել ենք հենց նրանից։ Բավարար չափով վառելիք, սպառազինություն և սնունդ ունենալը պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմի հաղթական ելք երաշխավորելու համար,

դրա համար նաև շատ այլ որակներ եւ հմտություններ են պետք, ինչպես՝ ձեռք բերված համաժողովրդական հաղթանակին տեր կանգնելու կարողությունը։ Ապրիլյան պատերազմին վերաբերող վերջնական եզրահանգումները չեն տրվելու ֆեյսբուքյան գրառումների տեսքով,

դրանք լինելու են լրջորեն փաստարկված ու հրապարակվելու են արարողակարգային բոլոր համապատասխան կանոնների պահպանմամբ։ Իսկ ինչ վերաբերում է համատարած թալանի «ջրվելուն», խորհուրդ եմ տալիս չզբաղվել մակերեսային գուշակություններով և ուղղակի սպասել»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.

Яндекс.Метрика